Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդուի մայրը չի՞ընդունում Իրինա Շեյկին

Մարտ 07,2012 10:26

Ռուս մոդել Իրինա Շեյկը, որը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն է, անհամբերությամբ է սպասում ֆուտբոլի Եվրո 2012-ի ավարտին: Բայց ավելի շատ ոչ այն պատճառով, որ պորտուգալացին պատրաստվում է այնտեղ հերոսանալ: Չելյաբինսկցի գեղեցկուհու մտահոգությունը Եվրոպայի առաջնության ավարտից 11 օր հետո՝ հուլիսի 12-ին, նշանակված իրենց հարսանիքն է, որը կայանալու է Մայդեյրայում եւ պետք է որ շքեղության ռեկորդներ գրանցի:
Սակայն իսպանական ԶԼՄ-ներն սկսել են կասկածել, թե նրանց հարսանիքն ընդհանրապես կկայանա: Բանն այն է, որ Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն եւ ֆուտբոլիստի ընտանիքի մյուս անդամները չեն ընդունում Իրինային: Նրանց դուր չեն գալիս Շեյկի անկաշկանդ ֆոտոսեսիաները: Իսկ տիկին Դոլորեսը կարծում է, որ նա աչք է դրել իր որդու հարստության վրա:
Լրատվամիջոցների կասկածներն էլ ավելի խորացան «Ռեալ»-«Էսպանյոլ» խաղի ժամանակ: Նրանք հետեւել են, թե ինչ է կատարվում «Սանտյագո-Բեռնաբեու» ստադիոնի՝ Ռոնալդուի օթյակում, եւ պարզել, որ ամբողջ հանդիպման ընթացքում Իրինան եւ ապագա սկեսուրը գտնվել են օթյակի տարբեր անկյուններում եւ ոչ մի բառ չեն փոխանակել: Գեղեցկուհու ներկայությունը «չեն նկատել» նաեւ Ռոնալդուի ընտանիքի մյուս անդամներն ու հարազատները:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031