Ոստիկանությունում «Հետքի» աղբյուրը քիչ առաջ հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ քննիչ Վահրամ Դաղունցի որոշմամբ ձերբակալվել է Սյունքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը:
Աշխատանքային ժամի ավարտի հետ կապված այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվում: Սակայն գյուղապետի զոհը դարձած 14-ամյա Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը, «Հետքին» ասաց, որ իրեն նույնպես ծանոթներից մեկը հենց նոր հայտնել է գյուղապետի ձերբակալման լուրը:
Հիշեցնենք՝ համայնքապետ Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում դասավանդում է ֆիզկուլտուրա: 14-ամյա Կարինեի հետ վերջինիս կատարածի առնչությամբ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս):
Ինքը՝ գյուղապետը, պնդում էր, որ աշակերտուհուն ոչ բռնաբարել է, ոչ էլ նրա նկատմամբ սեռական որեւէ ոտնձգություն կատարել: Սակայն, ըստ էության, նշանակված համապատասխան փորձաքննությունները փաստել են հակառակը:
Կարդացեք նաև
«Հետք»