Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Երիտասարդ աղջիկների համար հետաքրքիր է լինել սիրած տղամարդու «փոքրիկ աղջիկը»

Մարտ 06,2012 23:38

Ինչո՞ւ են երիտասարդ աղջիկները նախընտրում շփվել իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ. այս հարցն ունի մի քանի  պատասխան: Հիմնական պատճառը՝ կայացած տղամարդկանց ձգտելն է: Աղջիկները չեն ուզում դժվարությունների միջով անցնել, իրենց ընտրած տղայի հետ հետագա  համատեղ կյանքում  խնդիրներ ունենալ: Գերադասում են կյանքը կապել կայացած, բոլոր առումներով ամեն ինչի  հասած տղամարդու հետ: Այս կարծիքին է հոգեբան Լիլիթ Սարգսյանը:  «Սերը մի տեսակ երկրորդ պլան է մղվել, հիմա աղջիկները առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղայի ֆինանսական վիճակին: Կարելի է ասել՝ սկզբում հաշվարկ են անում, հետո՝ սիրահարվում: Առաջ նման բան չկար: Երիտասարդ աղջիները նույնիսկ  խուսափում էին իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ ամուսնանալուց, հիմա հակառակն է՝ բոլորը ձգտում են մեծ տղամարդկանց հետ հանդիպել, հստակ գիտակցելով, որ դա իրենց համար ամենահարմար տարբերակն է: Այժմ երիտասարդ աղջիկներն ավելի կայացած են, քան տղաները. օրինակ, բուհն ավարտելուց հետո աղջիկներն ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան իրենց տարեկից տղաները: Աղջիկների համար բաց դռներն ավելի շատ են: Բուհն ավարտած, աշխատանքի տեղավորված աղջիկը, հատկապես եթե լավ է վաստակում, հիմնականում իր համար ամուսին չի ընտրում իր հասակակից տղայի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Լ. Սարգսյանը, նշելով, որ այս առումով պետք չէ մեղադրել աղջիկներին, քանի որ, եթե հայերը նոր են սկսել այդ կերպ վարվել, ապա արտասահմանցիները միշտ են այդպես արել:

Կայացած ամուսին, լավ  տուն ու տեղ  ունենալը լավ է, իսկ առանց զգացմունքների, հաշվարկների վրա հիմնվելով ընտանիք կազմելը՝ նման է բրազիլական հեռուստասերիալի: Լ. Սարգսյանը փաստում է՝ կան աղջիկներ, որոնք հաշվարկ անելուց բացի, պարզապես սիրում են իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ շփվել, ինչը պայմանավորված է մարդու բնույթով. «Այն աղջիկները, որոնց համար իրենց հասակակից տղաներն անհետաքրքիր են, կամ նրանց մեջ իրենք դեռ տղամարդու չեն տեսնում՝ պայմանավորված է նաեւ խելացիությամբ: Այսինքն այդ աղջիկներին չի բավարարում փոքրերի հետ շփումը, ընդհանուր քննարկելու, բանավիճելու թեմաներ չեն լինում, համեմատելու բաներ չեն գտնում, այդ պատճառով էլ ձգտում  են լինել մեծերի կողքին, մեծերի ընկերակցությամբ, քանի որ մեծերն ավելի փորձառու են հատկապես տղամարդ-կին փոխհարաբերություններքում, ընտանիք կազմելու հարցում. երիտասարդ աղջիկների համար միշտ հետաքրքիր է լինել սիրած տղամարդու «փոքրիկ աղջիկը»… իսկ տղամարդկանց էլ հաճելի է իրենց «փոքրիկին» երես տալը»:

Մեր զրուցակիցի ձեւակերպմամբ՝  հաճախ տղամարդիկ էլ ձգտում են իրենցից տարիքով փոքր աղջիկների հետ ամուսնանալ, մի պարզ պատճառով՝ «ըստ նրանց տրամաբանության՝ տարիքով շատ փոքր կանանց կարող են իրենց ուզած  ձեւով դաստիարակել, ինչն իմ կարծիով շատ սխալ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031