Քիչ առաջ նշված հատվածում, որը Գավառ քաղաքից դեպի Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհահատվածն է եւ որտեղ ուժեղ ձնաբուք է, ինչի պատճառով փրկարարները մեծ դժվարությամբ են կատարում իրենց աշխատանքը, հայտնաբերվեց կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա և ավտոմեքենայից մոտ 3 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերեցին սառած տղամարդու դիակ, ով հանդիսանում էր Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 55-ամյա Ռուբիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա է հասել բքի պատճառով սառչելու հետևանքով։ Փրկարարները բաժանվել էին 2 խմբի։ Փրկարարների կանչով արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ։
Քիչ հետո դեպքի վայր են ժամանելու նաև դատաբժիշկն ու փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը տաքսու վարորդ էր։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ