Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը պնդում է , որ Արտակ Նազարյանին սպանել են

Մարտ 06,2012 20:21

Մարտի 6-ին Իջեւանում  շարունակվեց պայմանագրային ծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:

Նիստում շարունակվում էր գործով վկա, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Սկզբում նրան հարցեր ուղղեցին մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը, հետո` տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինս ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ ամբաստանյալ զինվորներ Միխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի պաշտպան,փաստաբան Ալվարդ Մնացականյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում  Արտակ Նազարյանի մահը համարեց ոչ թե ինքնասպանություն` այլ սպանություն: Նա վկային հարցեր ուղղեց մարտական հենակետում օղու առկայության, զորամասից հենակետ սպաների այցելության եւ այլնի մասին: Վկան ցածր ձայնով, ոչ հաստատ կերպով էր պատասխանում , շատ դեպքերում ասելով, որ չի հիշում: Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ իրենք ունեն անհերքելի ապացույցներ,որ Արտակ Նազարյանին սպանությունից առաջ ծեծի են ենթարկել, որ Արտակը սպանությունից մի ժամ առաջ հարբած է  եղել: Իրավապաշտպանը  հայտարարեց,որ  ամբողջ քրեական գործը խեղաթյուրված է: Նա ի պատասխան էթիկայի կանոնները պահպանելու մեղադրող Հարություն Հարությանյանի հորդորին,մեղադրողներին կոչեց «վայ մեղադրողներ»:

Ռ. Մարտիրոսյանը  մեզ տրամադրեց դատաբժիշկ Ադամյանի փորձագիտական  եզրակացությունը, որ նշված է Ա Նազարյանի մարմնի տարբեր մասերում 54 վնասվածքի առկայության մասին:  Իրավապաշտպանը մեզ ասաց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ զինվորական ոստիկանությունը եւ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը խեղաթյուրել են այս գործը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031