Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը սաունա գնում է լողանալու համար էլ (Տեսանյութ)

Մարտ 06,2012 20:09

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հասարակության մեջ ընկալվում է որպես կյանքի բոլոր հաճույքներից, բարիքներից օգտվող մարդ: Նրա անունը պարբերաբար շոշափվում է կազինոներում խաղալու, օբյեկտներում, կանանց հետ զվարճանալու թեմաներում:

Պարզվում է՝ պարոն Այվազյանն ուրախ է, որ իրեն մարդիկ այդպես են ընկալում: Կյանքի հաճույքների մասին Aravot.am-ի հետ զրույցում պարոն Այվազյանը նկատեց. «Այո, մարդ, որը կարողանում է հասարակության եւ օրենքով չարգելված որոշակի աղբյուրներին ծանոթ լինել, բայց դա չի դարձնում իր համար, ենթադրենք, նախասիրություն, ինչի՞ ես այսպես ասած…Էդ որ ասում են՝ ես ամեն առավոտ գնում եմ նաեւ բասեին, վազում եմ, նաեւ սաունա եմ գնում ու գնում եմ  լողանալու էլ»:

Ամեն անգամ, երբ պարոն Այվազյանին քննադատում են խաղատներ այցելելու մեջ, վերջինս արդարանում է, որ «չեմ խաղում, մտնում եմ՝միայն նայում եմ»: Այսօր պարոն Այվազյանը չթաքցրեց, որ կազինոներ իսկապես մտնում է. «Այնպես չի, որ ես չեմ գնացել, գնացել եմ, բայց գիտեք ինչ կա, դա ինձ համար պարսավելիք չի»: Մեր հարցին՝ կա՞ մի հաճույք, որից չեք օգտվել, պարոն Այվազյանը պատասխանեց. «Իսկ դո՞ւք: Ես մոտավորապես ձեր պես: Հլը շատ հաճույքներ կան»:

Ի դեպ, Վարդան Այվազյանը նոյեմբերի 7-ին դարձել է ընդամենը 50 տարեկան: Իր 50-ամյակին պատգամավորը վրացական գինիներ էր թողարկել՝ «Վարդան Այվազյան-50» մակնշմամբ ու բաժանել իր գործընկերներին: Պարոն Այվազյանը, հորդորեց տարիքի հետ կապված բան չասել՝ «թե չէ կասեն իշխանության մեջ է եղել՝ լավ է պահպանվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031