Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարա՞նն է խճճվել, թե՞ մեզ է ուզում խճճել

Մարտ 06,2012 19:04

Սույն թվականի փետրվարի 20-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին էր դիմել` խնդրելով պաշտոնական պարզաբանումներ եւ տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելու, Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան` հանրային այգու տարածքում հողահատկացում կատարելու, դրա համար հիմք հանդիսացած իրավական ակտերի մասին:

Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, ում «հողահատկացում է կատարվել Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգում առեւտրի տաղավարներ  տեղադրելու եւ սրճարան կառուցելու նպատակով», այդուամենայնիվ չեն տրամադրվել պահանջված ակտերի հիմքերը եւ տեղեկությունների զգալի մասը:

Անբավարար համարելով քաղաքապետի պատասխանը` պատգամավոր Բախշյանը նոր հարցապնդում է կատարել Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ` նամակում մասնավորապես խնդրելով.

««ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1.     Ո՞ր թվականին, Երեւանի քաղաքապետի ո՞ր որոշմամբ, որքա՞ն ժամանակով եւ ո՞ւմ են տրվել Աբովյան փողոցի,  մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները:

2.      Մաշտոցի պողոտայի զբոսայգում տարբեր տարիներին տրամադրված հողահատկացումների վերաբերյալ քաղաքապետերի որոշումները, որոնք թվարկված են Ձեր նամակում, ի՞նչ կապ ունեն Աբովյան փողոցի վրա, մասնավորապես հ.21/3 հասցեում վարձակալությամբ տրամադրված հողամասերի վրա գտնվող շինությունների տեղափոխման հետ¦:

Պատգամավոր Բախշյանը խնդրել է նաև տրամադրել Երեւանի քաղաքապետի` 2011թ. դեկտեմբերի 30-ի 7373-Ա որոշման տեքստն ամբողջությամբ, որն ունի հետեւյալ վերնագիրը. «Աբովյան փողոցի հ.21/3 հասցեում գտնվող վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա գտնվող շինությունները ապամոնտաժելու եւ 247,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով «Արեւելյան օազիս» ՍՊԸ-ին տրամադրելու մասին», որի 3-րդ կետում գրված է. «Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգու Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված /195.0քմ+52.0քմ/ 247.0 քմ մակերեսով հողամասը մինչեւ 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցապատման իրավունքով տրամադրել «Արեւելյան Օազիս» ՍՊԸին»:

 «Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031