Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս համատեղել անձնական կյանքն ու կարիերան. Խորհուրդ է տալիս հոգեբանը

Մարտ 06,2012 18:14

«Ինչքա՞ն կարելի է այսքան ուշ տուն գալ»,«Նորից ուշանում ես հանդիպումից». Մեղադրական խոսքեր գործընկերներիդ ու ընտանիքիդ կողմից:  Թվում է, թե երբեՔ չի վերջանա այս անտանելի«քարկոծումը»: Սակայն այս ամենի դեմ ևս կա դեղամիջոց:
Եթե անձնական կյանքդ այնքան էլ լավ վիճակում չէ, իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությունն էլ սկսել է հաճախակի վեճերի առիթ դառնալ, մի՜ վհատվիր ու մի ՜մտածիր աշխատանքից հրաժարվելու մասին. միգուցե դա՞ լուծում տա անձնական խնդիրներիդ:
«Ես 27 տարվա ընթացքում աշխատել եմ ընդհամենը մեկուկես տարի: Արդեն մի տարի էր, ինչ աշխատում էի, ունեի ընկեր, ում հետ պատրաստվում էի ամուսնանալ: Նախքան ամուսնությունն Արմանի հետ պայմանավորվել էի, որ ամուսնությունից հետո ես պետք է շարունակեմ աշխատել: Սակայն դեռ չբոլորած մեր համատեղ կյանքի մի տարին, ամուսինս ինձ ստիպեց թողնել աշխատանքս, պատճառաբանելով, որ գործս շատ ծանրաբեռնված է ու չեմ համատեղում ընտանիքիս հետ: Իսկ ես վեճերից զերծ մնալու համար համաձայնվեցի նրա հետ, սակայն միշտ էլ մտածում եմ աշխատելու մասին, բայց նաև հասկանում եմ, որ դա անհնար է` ամուսինս թույլ չի տա, հատկապես հիմա, երբ արդեն Նարեկ ունենք»,- խոստովանում է Աննան:

Ըստ հոգեբանների հետազոտությունների` աշխատանքը կարևոր դեր է կատարում մարդու կյանքում, առաջին հերթին սոցիալական կարգավիճակի տեսանկյունից. Աշխատող մարդը ընկալվում է որպես բազմակողմանի և անկախ անհատականություն:
Հոգեբան Կարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս.«Յուրաքանչյուր մարդ ձգտում է լավագույնին և դրա ճանապարհին իրեն համարում է ազատ, քանի որ հնարավորություն ունի գնալ դեպի իր նպատակը: Կան մարդիկ, ում համար կարիերան վեր է ամեն ինչից: Սակայն տարբեր մարդկանց մոտ այդ հակումը տարբեր հիմքեր ունի: Օրինակ` նախ դա պետք է իր թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար, երկրորդի համար դա հետագայում գումար վաստակելու միջոց է, իսկ երրորդին բերում է փառք և հեղիանակություն: Ամեն դեպքում, անկախ հիմնավորումից՝ այս երևույթը միևնույն կերպ է արտահայտվում գրեթե բոլորի մոտ: Պարզապես պետք է չմոռանանք, որ բացի կարիերայից գոյություն ունի մի փոքրիկ աշխարհ, որին անհրաժեշտ է` ջերմություն, սեր և մայրական քնքշանք: Իսկ ահա տղամարդիկ թող փորձեն ավելի ընբռնումով մոտենալ իրենց կողակցի պահանջներին»:

Սոսե Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031