Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում». Ջոն Հեֆերն

Մարտ 06,2012 17:36

Հատված «Առաջին լրատվական»-ին  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցից:

– Պարոն դեսպան, անդրադառնանք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: ԱՄՆ-ը այսօր հաղթահարվա՞ծ է համարում ներքաղաքական ճգնաժամը, որը ձևավորվել էր 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, և ԱՄՆ-ը դեռևս օրակարգայի՞ն է համարում մարտի 1-ի բացահայտումը:

– ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում: Կարծում եմ, որ կառավարությունը անցյալ տարի մի շարք կարևոր որոշումներ կայացրեց` կալանավորված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Ազատության հրապարակի բացումը, որ այնտեղ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացվեն: Այդ արգելքը հանվելուց հետո բազմաթիվ հանրահավաքներ և ցույցեր են անցկացրել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերը: Որքան ինձ է հայտնի` անվտանգության ուժերը պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել և հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել իր մտահոգությունները բարձրաձայնել խաղաղ եղանակով, և սա ինքնին արդեն լավ է: Անցյալ տարի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որը ողջունեց ԵԽ-ը, և մենք հուսով ենք, որ դա հնարավորություն կտա հնարավորինս ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ անցկացնել: Եվ կարևորը արդեն դրա իրականացումն է, և մեր` օտարերկրյա դիտորդներիս համար կարևոր է տեսնել այդ օրենքների ազատ և արդարացի իրականացումը:

– Երկու ամիս հետո խորհրդարանի ընտրություններ են: Սոցիոլոգները նշում են, թե հիմնական պայքարն ընթանալու է իշխող երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այս երկու կուսակցությունների ղեկավարները հասարակության որոշ հատվածի մոտ տարբեր արտաքին վեկտորների հետ են կապվում` Սերժ Սարգսյանը որպես արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի վստահությունը վայելող, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ՌԴ-ի: Ընդունելի՞ եք համարում հասարակության մեջ շրջանառվող նման ձևակերպումները, և ի՞նչ եք կարծում` հայաստանյան ընտրություններում արևմուտք-ՌԴ պայքար առհասարակ գոյություն ունի՞:

– Այն ժամանակվանից ի վեր, երբ ես եկա Հայաստան, դա մոտ չորս ամիս առաջ էր, փորձում եմ կապ հաստատել բոլոր կուսակցությունների ղեկավարների և ընդհանրապես հասարակության տարբեր ոլորտների առաջնորդների հետ: Կարծում եմ, որ մենք անկեղծ և բաց խոսակցություններ ենք ունեցել բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ բոլոր առաջնորդները անկեղծորեն ինձ ասել են, և ես դրան հավատում եմ, որ ցանկանում են համագործակցել ԱՄՆ հետ բոլոր առանցքային ոլորտներում: Չնայած կարող են լինել որոշակի տարբերություններ կուսակցությունների միջև` հուսով եմ, որ կլինի նաև արդար մրցակցություն մայիսյան ընտրությունների ժամանակ, քանի որ արդար ընտրություններում մրցակցությունը դրական երևույթ է: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում կուսակցությունների միջև` ԱՄՆ հետ լավ հարաբերություններ, գործընկերություն հաստատելու իրենց ցանկության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031