Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն ու Սերժ Սարգսյանը մոտավորապես նույն բանն են ասում եւ անում»

Մարտ 06,2012 17:12

«Վերջին ամիսների բուռն քննարկումների արդյունքում՝ ՀԱԿ անդամ 18 ուժերից 13-ն արդեն համաձայնության էին եկել, բայց ստիպված են հայտարարել, որ ՀՀՇի եւ նրան աջակցող 2-3 ուժերի կողմից վիժեցվեց կոնսենսուսի հասնելու բացարձակ մեծամասնության ձգտումը»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել էր Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Սամվել Հարությունյանը: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ այսինքն, ՀԱԿ-ի մաս կազմող 13 կուսակցությունները համաձա՞յն էին անել ամենը, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերածվեն արտահերթ նախագահական ընտրությունների, բայց ՀՀՇ-ն, ՀԼԿ-ն, ՍԴՀԿ-ն եւ «Այլընտրանք» նախաձեռնությունը դե՞մ էին, նրանք ցանկանում են մանդատներ ստանալ եւ գնալ խորհրդարա՞ն:

Սամվել Հարությունյանը հստակեցրեց. «13 կուսակցությունները, որպես հիմք, ընդունել էին «բռունցքներն են փրկությունը Հայաստանի» վերնագրով կոչը: Այո, իմ եւ քաղխորհրդի անդամ մի շարք ընկերների կարծիքով, ժողովրդի մեջ կուտակված ցասման առավելագույն գեներացման դեպքում հնարավոր է մայիսի 6-ին անել արտահերթ նախագահական եւ հերթական խորհրդարանական ընտրություններ»: Ինչ վերաբերում է մանդատ ստանալուն՝ «Նրանց հարցրեք: Համենայնդեպս, մեր առաջարկը չեն ընդունել եւ գնում են հերթական խորհրդարանական ընտրությունների՝ այն, ինչպես վերջին հանրահավաքում ասվեց, համարելով նախագահական ընտրությունների առաջին փուլ: Մոտավորապես այդ բանը նաեւ Սերժ Սարգսյանն է համարում: Նույն բանը նա է ասում, ինչն ինձ համար անընդունելի է»:

Սամվել Հարությունյանը նաեւ ցավով նկատում է, որ այս տարիների ընթացքում առաջին նախագահն ու ՀԱԿ-ը վարկանիշի անկում են ունեցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031