Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանխվել է ցմահների փախուստը

Մարտ 06,2012 17:01

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն՝ կապված դատապարտյալների փախուստի փորձի հետ:

Ըստ Aravot.am-ի, ցմահ ազատազրկման դատապարտված 5 անձինք փորձել են փախուստի դիմել, ինչն օպերատիվ աշխատողների կողմից կանխվել է:

Արդարադատության նախարարությունը, քննության շահերից ելնելով, չի հրապարակում ցմահների տվյալները, նաեւ այն աշխատակիցների, որոնց մատը խառն է եղել այս գործում:

Չի բացառվում, որ այսօր մեկուսարանում նշանակված՝ ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատաքննությունը հետաձգվեց ներմեկուսարանային լարվածության պատճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031