ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մեկ ամսից կրկին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նա նշել է, որ միջնորդների հետ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկվող հարցերի շուրջ։
1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Մամեդյարովը ասել է նաեւ, որ համանախագահների` մեկ ամսից կայանալիք այցի ժամանակ տեղի կունենան հանդիպումներ «նոր ձեւաչափով»։
Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի նախագահի եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ Բաքվում հանդիպել են այսօր։
Կարդացեք նաև
Անցած շաբաթ միջնորդները Երեւանում եւ Ստեփանակերտում հանդիպումներ էին ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ։
Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով միջնորդները հայտարարությամբ են հանդես եկել։
«Ազատություն» ռադիոկայան