Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին

Մարտ 06,2012 16:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում: Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի ուղեկցությամբ ծանոթացել է համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին: Դրանք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

2012 թվականի հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլ) տրամադրումը: Վերացվել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: Այսուհետ, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն են ստացել դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու` կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց:

Համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին:

Ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից: Վերացվել է նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031