Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ «սիրվում են ոչ միայն աչքերով»…

Մարտ 06,2012 16:30

Չնայած կանանց և աղջիկների մեծ մասը « համոզում էին », որ տղամարդկանց մեջ նրանց առաջնահերթ գրավում են միայն աչքերը , այնուամենայնիվ գտնվեցին նրանք, ովքեր գոնե փորձեցին առանց բարդույթների  պատասխանել իմ հարցերին .
Տղամարդու արտաքինը ասոցացնելով նրա տղամարդկության հետշ`  հարցված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գրավում են .
1 . լայն ուսերը , ( «Դա ինձ մոտ վստահություն է առաջացնում » , – նշում է 21-ամյա Նորան) 2 . փոքր-ինչ հաստ պարանոցը , 3 . լավ արտահայտված , ձիգ պրեսը , 4 . ձիգ և մարզված կուրծքը , 5 . մկանուտ ձեռքերն ու ոտքերը , 6.առավել թուխ մաշկը ,  7.ձեռքերը ( Լիլիթ . 19 տ. « Փոքր – ինչ երկար ու փափուկ մատեր … այնպիսին , ինչպիսին իմ մատերն են : )
«Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել , թե ինչու են ֆիլմերի տղամարդ դերասններից հենց գլխավոր դերակատարները Ձեզ ամենաշատը դուր գալիս . գլխավոր դերասաններին ընտրելիս մասնագետները խորամանկորեն դիմում են հնարքների , որոնցից մեկն էլ լայն , արտահայտված ծնոտներով տղամարդկանց ընտրությունն է, այստեղ մկանուտ մարմինն ու դեմքի գեղեցկությունը մղվում են երկրորդ պլան : Այսպես նրանք ազդում են ֆիլմը դիտող կանանց և աղջիկների հոգեբանության վրա», – պարզաբանում է հոգեբան Համլետ Մելքումյանը : Եվ պատահական չէ , որ 15 – 25 տարեկան աղջիկների շրջանում կատարված հարցման ժամանակ 80 % – ը հայտնի կինոդերասաններից նախընտրեց Ջոնի Դեփին, այնուհետև հաջորդաբար Օրնալդո Բլում, Թոմ Քրուզ, Բրեդ Փիթ, Սիլվեստեր Ստալոնե :
Հոգեբան Կրեչմենը ` 1921 թ . , հիմնվելով անձի արտաքին կառուցվածքի վրա , առանձնացրել է անձի 4 տիպ. Ասթետիկ ( հուն. Asthenes` թույլ ) – երկար դեմքով , նիհար , նեղ ուսերով, բարակ ձեռքերով ու վերջույթներով, երկար ու նեղ կրծքավանդակով, ճարպից զուրկ որովայնով մարդիկ են: Ատլետիկ – ներին (հուն. Athletes` մարտիկ) բնորոշ է լավ զարգացած մկաններ և կմախք, միջին հասակ, ձիգ որովայն, ամուր ու ձիգ պարանոց, ձվաձև դեմք : Պիկնիկները (հուն.pyknos` խիտ) ունեն ուժեղ զարգացած կրծքավանդակ ու որովայն, կարելի է ասել ` միջին հասակի են, բայց նրանց քաշը գերազանցում է հասակին, ունեն հնգանկյունի նմանվող լայն ու կլոր դեմք: Դիսպլաստիկ . անձև կառուցվածքով , այսինքն՝ նրանք, ովքեր ունեն մարմնի տարբեր մասերի տձևություններ :
Առաջին տիպի կազմվածք ունեցող մարդիկ հոգեկան խանգարման դեպքում հակված են շիզոֆրենիայի , նրանք ներամփոփ են, համառ, տատանվում են գրգռվածությունից մինչև սառնության: Ատլետիկները հակված են էպիլեպսիայի, հանգիստ են, զուսպ, դժվար են հարմարվում փոփոխություններին ու նոր շրջապատին, բծախնդիր են և աչքի չեն ընկնում մտքի ճկունությամբ: Պիկնիկներն հակված են դեպրեսիվ պսիխոզի: Ասթետիկների հակադարձ տիպն է: Շփվող են, իրատես են, իսկ հույզերը տատանվում են ուրախության ու տխրության միջև:

Գայանե Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031