Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցները զավթել են շենքը»

Մարտ 06,2012 16:09

Մամուլի շենքը հայտնվել է պետական գույքի կառավարման վարչության ուշադրության կենտրոնում: Վարչությունն այստեղ մի շարք խախտումներ է հայտնաբերել տարածքաների վարձակալության հետ կապված: Խոսքը մասնավորապես վերաբերում է լրատվամիջոցներին.

«Ըստ էության, մամուլի շենքը նախատեսված է մամուլի զարգացման համար, ինքն իր նպատակին պետք է ծառայի: Մենք այնտեղ ունենք անհատույց օգտագործման տարածքներ կամ վարձակալությամբ տրված տարածքներ տարբեր լրատվամիջոցների, որոնք արդյունավետ չեն օգտագործում այդ տարածքները»,- այսօր “Ա1+” -ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ պարոն Սահակյանի` մի շարք լրատվամիջոցներ փորձել են իրենց տարածքներից օգուտներ քաղել եւ դրանք վարձակալությամբ տրամադրել են մեկ այլ կազմակերպության. «Եթե պետությունը մի բան անհատույց տվել է, օրենքի խախտում է, երբ ենթավարձակալությամբ, ինչ-որ վարձով տրվում է այլ մի կազմակերպության: Կան տարածքներ, որոնք նույնիսկ չեն տրվել այդ լրատվամիջոցներին, բայց դրանք զավթված են»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031