Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի սառած արծիվները ձնաբքի տակ «գազելներ» են հրել

Մարտ 06,2012 16:00

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր աչքով է տեսել, թե ինչպես էին նախորդ օրը մթնշաղին գյումրեցի երիտասարդ արծիվները Երևանից Գյումրի վերադառնալիս՝ ճանապարհին մնացել, բուք ու բորանին դուրս էին եկել ու հրում էի «գազելները»: Ըստ Լևոն Բարսեղյանի, Հայոց արծիվներին ինքը հանդիպել է Գյումրի-Երևան մայրուղու 55-րդ կիլոմետր ճանապարհահատվածի վրա, որտեղ «սոտըվու վիշկեն» է տեղադրված, բարձունք է, ու երեկոյան ժամը 18.30-ի սահմաններում մերկասառույցի ու տեղապտույտի պատճառով ոչ միայն Գյումրիից մայրաքաղաք գնացող մեքենաները չեն կարողացել անցնել, այլև՝ Երևանից վերադարձողները: «Սարսափելի եղանակ էր, փոթորիկ. դիքի մոտ հավաքվել էին մոտ 30 «գազելներ» ու 50 մեքենաներ, տեսա՝ մինչև 30 տարեկան տղաներ էդ մերկասառույցին ու բուքին հրելով «գազելները» տանում էին, «գազելների» վրա էլ գրված էր. «Հայոց արծիվներ»: Անցնել չէր լինում, ավելի ուշ ժամի ճանապարհը լրիվ փակվել էր, պատահարներ էին եղել, ես ճանապարհին անձամբ եմ ոստիկանություն ու փրկարարական վարչություն ահազանգել», -ասաց Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ գյումրեցի արծիվները մրսած էին դեռ առավոտյան ժամը 11-ից` Գյումրու Վարդանանց հրապարակից մայրաքաղաք շարժվելիս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031