Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանրապետականները չինացիների հետ համեմատած քիչ են» (Տեսանյութ)

Մարտ 06,2012 15:06

Էն ոնց են ասո՞ւմ` մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում: Շարունակությունը դուք ասեք:

-Բայց ձեզ էլ գիտենք, ձեզ հանրապետական են ասում: Պետք է քիչ լինեք, ըստ բանաստեղծության:

Քիչը հարաբերական է, չինացիքի հետ համեմատած քիչ ենք:

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի միջեւ բանավեճը սկսվեց նման պոետիկ երկխոսությամբ:

Սակայն գրական երեկոն վերածվեց թեժ բանավեճի, երբ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀԿ-ն պատասխան է տալու ոչ միայն համամասնականի, այլեւ մեծամասնականի համար. «Իրենք թող չասեն մեր համամասնական ցուցակը մաքուր է, պուպուշ ցուցակ է, մեծամասնականում այսօր  ամբողջ գործարար դաշտը, որը կապված է եւ վարչական ռեսուրսի հետ եւ կրիմինալի հետ, առաջադրվում է, այդ թվում` Վարդան Այվազյանը»:

Ըստ պարոն Այվազյանի, «Էդ իրանց ամենաուժեղ, էդ աշխատող պատգամավորը թող գա ինձ հետ մրցակցի, որեւէ մեկին թույլ չեմ տա, որ ասի Այվազյան Վարդանը աշխատող չի, որովհետեւ իրենք այդքան չեն եկել նիստերին, ինչքան ես նիստ եմ անցկացրել ամբողջ 1 տարվա ընթացքում: Հիմա ինձ գործարար կհամարեն, թե  չեն համարի՝ կապված է մարդու աշխատանք կատարելու ունակությամբ: Հրանտ Վարդանյանի որդին, օրինակ, վա՞տ պատգամավոր է, հա, հենց Կարենի մասին է խոսքը: Հայաստանի ազգաբնակչութան 80%-ը, եթե ոչ ավելին, ունի բաժնեմաս»:

Ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մեծամասնական պատգամավորները աշխատում են, բայց` իրենց շահեկան օրենքների վրա «Կարո՞ղ եք ասել, որ Կարեն Վարդանյանի արդյունավետությունն ավելի բարձր է, քան Արծվիկ Մինասյանինը»:

Կիրակի օրը ՀՀԿ-ական «արծիվների» հավաքի հետ կապված լրագրողները պարոն Այվազյանից հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ն չի՞ կարծում, որ իր շարքերում Խաչիկ Ասրյանի նման անդամ ունենալը կարող է վարկաբեկել: Ըստ պարոն Այվազյանի` «Ինքը շատ հայրենասեր, ազգային գաղափարախոսությամբ անձնավորություն է: Ես ճանաչում եմ «Սյունյաց արծիվների» ղեկավարին` որպես հայրենասեր անձնավորություն: Եթե մարդիկ իրենց հայրենասիրությամբ տոգորված արտահայտություններով էմոցիոնալ են, դա չի նշանակում, որ իրենք ստանդարտներից դուրս են»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան` դուք ձեզ ՀՀԿ-ի արծիվ համարո՞ւմ եք, պարոն Այվազյանը ծիծաղեց. «Ես ինձ սովորական հայ քաղաքացի եմ համարում եւ հանրապետական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031