Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանն ուզում է, որ ՀՀ առաջին երկու խորտակված նախագահները միանան և թույլ չտան, որ երրորդն էլ խորտակվի

Մարտ 06,2012 14:53

«Մարտի 1-2-ը ես համարում եմ անհատների նպատակ: Այդ նույն տրամաբանությամբ ես արդեն հայտարարել եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մենք գործ չենք ունենալու քաղաքական գործընթացների հետ, այլ գործ ենք ունենալու սուբյեկտիվ գործընթացների հետ»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Լրագրողներին հետաքրքրեց՝ պատգամավորն ինչպիսի՞ն կցանկանար տեսնել ապագա խորհրդարանը: Նա պատասխանեց. «Կցանկանայի, որ ապագա խորհրդարանում ժողովուրդն իր պատգամավորից դժգոհ լիներ»:

Դառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած խորտակվող նախագահի հետ կապված դիտարկումներին՝ Հ. Հակոբյանը նշեց. «Լավ կլիներ, որ առաջին նախագահը՝ որպես խորտակված նախագահ, միանար երկրորդ նախագահին՝ որպես խորտակված նախագահ, և չթողնեին, որ երրորդ նախագահը խորտակվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031