Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները լավ ծրագիր ներկայացնելու դեպքում կարող են դրամաշնորհ ստանալ

Մարտ 06,2012 14:31

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը ներկայացրեց միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերը: Դրանցից մեկը՝ ազգային վիճծառայության եւ հայպետհիդրոմետի հետ տեղեկատվության փոխանակումն է, ինչի շնորհիվ, ըստ փոխնախարարի, կարողանում են ունենալ բերքատվության կանխատեսման միջոցներ: Մեկ այլ ծրագրով էլ գյուղացիները կարողանում են խորհրդատվություն ստանալ, թե որտեղ՝ ինչ, եւ որքան ցանեն կամ աճեցնեն:

Դիտարկմանը, թե այդ ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն, եւ գյուղացին հաճախ գերարտադրություն է ունենում, Արմեն Պողոսյանը պատասխանեց, որ նախքան գյուղացիներին խորհրդատվություն տալը՝ իրենք մթերող կազմակերպություններից տեղեկանում են, թե ինչ են մթերելու եւ որքան, որից հետո են գյուղացիներին խորհրդատվություն տալիս. «Գյուղացիները ինքնուրույն մարմիններ են եւ իրենք են որոշում՝ ինչ ու ինչքան ցանեն:Օրինակ՝ եղել է, որ ցանել էին մի բան, նույն չափաքանակով, ինչ որ նախորդ տարիներին, բերքատվությունը բարձրացել էր, ինչի  արդյունքում գյուղացիներն ունեցել էին 20-30 %-ով կանխատեսվածից ավելի բերք: Շատ դեպքերում գյուղացիք մտածում են՝ այ շատ են ցանել, բայց ոչ ոք չի մթերում: Իրենք ցանել են նույն չափի, նույն քանակի: Խորհրդատվական մեր ռեսուրսները ճիշտ են օգտագործել ու ավել բերքատվություն է եղել, ու թյուրիմացություն է եղել, որ մենք ավելի շատ բերք ենք ստացել, քան մեզ ասել են»:

Գյուղատնտեսության փոխնախարարի վստահեցմամբ՝ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերից փոքր ու միջին ֆերմերային տնտեսական ձեռնարկությունների աջակցության ծրագիրն էր, որը որոշել են նորից շարունակել: Քանի որ շատ լավն է եղել. «Հայաստանում պուճուր տնտեսությունների կողմից սունկ արտադրվել սկսվել է այդ ծրագրի շնորհիվ: Հիմա ծրագիրը նորից սկսվել է, ֆերմերները կարող են նոր ծրագրեր ներկայացնել, որոնք դիտարկվում են գիտնականների եւ տարբեր մասնագետների կողմից: Ծրագիրը հաստատվելուց հետո, լուրջ  մոնիտորինգ  է իրականացվում համաշխարհային բանկի մասնագետների կողմից՝ ողջ ծրագրի իրականացման փուլում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031