Լրահոս
Օրվա լրահոսը

65.000 դրամը՝ ցելոֆանե տոպրակում

Մարտ 06,2012 13:38

Մեկ տարի առաջ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի դպրոցներին պարտադրվել է ձեռք բերել հաշվիչ- դրամարկղային մեքենաներ՝ վճարելով 65.000-ական դրամ: Դեռ այն ժամանակ տնօրենները գտնում էին, որ ՀԴՄ-ները լրիվ ավելորդ են, պատճառաբանելով, որ ոչ մի ուսուցիչ ոչ մի աշակերտի հետ չի պարապում, նույնիսկ դպրոցական բուֆետներ չկան, որովհետեւ վստահ չեն, որ թեկուզ 50 դրամանոց բուլկիները կվաճառվեն: ՀԴՄ-ների համար սպասարկման վարձ էր մուծվելու, սակայն տնօրենների բողոքից հետո գոնե դա հանվեց, բայց ՀԴՄ-ները այդպես էլ չօգտագործվեցին: Վերջերս էլ, երբ մարզպետարանի պատասխանատուներին հարցրել են, թե ինչպես վարվեն արդեն մեկ տարի անգործության մատնված ՀԴՄ-ների հետ, պատասխանել են՝ դրեք ցելոֆանի մեջ եւ պահեստում պահեք:

Ինչպես գիտենք, դպրոցներն այժմ ֆինանսավորվում են աշակերտների թվով, իսկ գյուղական դպրոցներում, ուր աշակերտները թվով քիչ են, 65.000 դրամը ցելոֆանե տոպրակում պահելու փոխարեն կարելի էր ավելի նպատակային ծախսել: Իսկ գուցե նպատա՞կը ի սկզբանե ուրիշ էր:

Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031