Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի, քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքնությունը հետաձգվեց:
Արմեն Պողոսյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի իր պաշտպանությունն իրականացնի ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հրաժարվեց իր պաշտպան Արայիկ Ալվանդյանից:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 14-ին:
Երբ ամբաստանյալներին ուղեկցողներն նիստերի դահլիճից տանում էին, մեր գործընկեր Գագիկ Շամշյանը հարցրեց, թե «Մարգար Օհանյանն ասաց, թե իր գլխին սարքել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ձեր գլխին ո՞վ է սարքել», հետախուզության նախկին պետը պատասխանեց. «Մարգար Օհանյանը նման բան չի ասել»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ