Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է եկող մրցաշրջանում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Խոսեպ Գվարդիոլային: «Բարսելոնայի» հետ մարզչի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը: Իսկ թե Աբրամովիչը որքա՞ն է պատրաստ վճարել նրան, առայժմ ոչինչ չի ասվում:
Հիշեցնենք, որ ռուս միլիարդատերը Գվարդիոլային իր ակումբը մարզել առաջարկում էր դեռ անցնող մրցաշրջանը մեկնարկելուց առաջ: Սակայն այն ծամանակ թիմի ղեկն ստանձնեց Կառլո Անչելոտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ