Տյումենում քրեական գործ է հարուցվել տեղի հանրակրթական դպրոցներից մեկի լողի մարզչի նկատմամբ:
Նա մեղադրվում է 12 տարին դեռ չլրացած յոթ աղջնակների հանդեպ անբարո գործողություններ կատարելու մեջ: Հետաքննությունը պարզել եւ ապացուցել է, որ մարզիչը (անունը չի նշվում) 2010 թվականի հոկտեմբերից մինչեւ 2011-ի ապրիլը յոթ դեռահաս աղջիկների պարապմունքների ժամանակ լողի տեխնիկա սովորեցնելիս անբարո գործողություններ է կատարել: Մարզչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ