Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ինձնից պրծում չկա՝ պիտի պայքարեմ»

Մարտ 06,2012 12:19

Հատված «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Զ. Սարգսյանի հետ հարցազրույցից

 – Իշխող կուսակցության հավաստիացումները, թե այս ընտրություններն աննախադեպ են լինելու թափանցիկության ու արդարության առումով, որքանո՞վ են համոզիչ։

– Ռուսական ասացվածք կա՝ ավելի շուտ նապաստակին ծխել կսովորեցնես, քան էս իշխանություններն արդար ընտրություն կանեն։ Չեմ հավատում։

Բայց դա Ձեզ չի խանգարում, որ մասնակցե՞ք ընտրություններին

– Գիտե՞ք ինչ, չպիտի թողնել, որ  իրենք անեն էն, ինչ ուզում են. պիտի պարտադրել, որովհետեւ մենք այլ ելք չունենք, պիտի փորձել բոլոր հնարավոր միջոցները՝ ընտրությունները վերահսկելու, հետընտրական գործընթացներ ծավալելու, որովհետեւ իշխող ուժը փորձում է քաղաքական իշխանությունը դարձնել մենաշնորհային, այնպես, ինչպես տնտեսությունն է մենաշնորհել եւ բուն իշխանությունն է մենաշնորհել: Արդեն Դավիթ Հարությունյանի բերանով հայտարարում է, որ, այո, մեծամասնականը պիտի լինեն  հանրապետականները, որովհետեւ երկրի կայունության հարց է, որ իրենք պիտի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենան:

– Ի՞նչ եք կարծում՝ կունենա՞ն այդ մեծամասնությունն այս անգամ:

– Ես ինձնից կախված  ամեն ինչ անելու եմ, որ չունենան, որ ընտրություններն արդար լինեն: Եթե Հանրապետականը,  Դաշնակցությունը կամ որեւէ այլ  կուսակցություն արդար ճանապարհով ունենար  մեծամասնություն, ես միանշանակ կշնորհավորեի:  Մեր խնդիրն արդար ընտրություններն են, բայց արդար ընտրությունների համար մոտեցումները պիտի լինեին բացարձակ այլ. միայն խորհրդարանի վերջին քվեարկությունները, դահլիճից փախչելը որ չհաշվենք, արդեն ցույց են տալիս, թե այդ մարդիկ ինչ են ուզում: Հենց իրենց նախարարների հայտարարությունները՝ էս ընտրություններում օլիգարխների չմասնակցությունը, հետո դրանց մասնակցությունը, այս ամենն ասում է, թե հանրապետականներն ինչ են դրել կշեռքի նժարին: Դա, իմ խորին համոզմամբ, մեր երկիրը տանում է ժողովրդագրական լուրջ խնդիրների, հայաթափման, ինչը շատ  լուրջ խնդիր կարող է առաջացնել էս երկրի, էս ժողովրդի համար:

– Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը հավատա ՀԱԿ-ին:

– Որպեսզի երկրում տեղի ունենան իրական փոփոխություններ: Որովհետեւ ՀԱԿ-ի պարագայում է, որ կարող է քաղաքական կուրսի փոփոխություն լինել:

– Իսկ եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ն էլ է հուսախաբ արել ժողովրդին. խոստացաք արտահերթ ընտրություններ, բայց չարեցիք…

– Ուրիշ բան է՝ խնդիր դնել, եւ ուրիշ բան է՝ խոստանալ ու խոստումը չկատարել: ՀԱԿ-ը չի խոստացել, որ արտահերթ ընտրություններ է անելու, ՀԱԿ-ը ցանկացել է արտահերթ ընտրություններ անել: Անձամբ ես որպես իշխանափոխության մեխանիզմ տեսել եմ արտահերթ ընտրությունները, որովհետեւ տեսնումենք, թե ինչ է տեղի ունենում հերթական ընտրությունների ժամանակ: Փորձեց անելն, չստացվեց: Չորս տարի է՝ պայքարում ենք: Ես արդեն 2003 թվականից եմ փողոցում ու պայքարում եմ: Եվ գիտե՞ք ինչու. ընդդիմություն լինելու ծանրությունն ու բեռն անհամեմատ ավելի քիչ է, քան ճիշտը, ուղիղը, էն, ինչ որ մտածում ես, բարձրաձայն ասելու հաճույքը, հավատացնում եմ ձեզ: Եվ դա էական չէ՝ իշխանությա՞նն ես ասում, թե՞ ՀԱԿ-ում եղած քո ընկերներին. էդ հաճույքն ամեն ինչից վեր է: Եվ դրա համար է, որ ես փողոցում եմ ու պայքարում եմ: Եվ ինձնից պրծում չկա՝ պիտի պայքարեմ:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031