ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը որեւէ արտառոց բան չի տեսնում նրանում, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ: Հատված հարցազրույցից:
– Մի կողմից պահանջում եք այս իշխանությունների հրաժարականը, պայքարում նրա դեմ, հետո էլ հանդիպում եք իշխանության պարագլխի հետ։
– Իշխանություններն ու հայրենիքը նույնը չեն։ Կարեւոր է դրանք տարբերել։ Եթե մենք էլ նույնացնենք հայրենիքն ու իշխանությունը, ապա կլինի ձեր ասածով։ Եթե մենք պայքարում ենք իշխանությունների դեմ, չի նշանակում, որ պայքարում ենք հայրենիքի դեմ։ Նման բան չի կարող լինել։
Կարդացեք նաև
– Ուղղակի իշխանության գլխին մի մարդ է, որի հրաժարականը պահանջում եք նաեւ այն պատճառով, որ իր կառավարման արդյունքում հայրենիքը լուրջ խնդիրներ ունի։
– Բայց դա չի նշանակում, որ իմ հայրենիքից պետք է խռովեմ կամ իմ պայքարը դադարեցնեմ։ Ես շարունակում եմ պայքարել։ Ու եթե դրանք նույնը լինեին, պայքարն անիմաստ կլիներ։ Դրա համար ասում եմ՝ պայքարում ենք այն բոլոր հարցերում, որոնք մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր պապական արդարության վերականգնման հետ են կապված։ Ու այդ նպատակով պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, այդ թվում եւ՝ դրսում։ Կարող է վաղը քո հակառակորդի հետ համագործակցես՝ տվյալ խորհրդարանում ինչ-որ բանաձեւ անցկացնելու համար:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»