Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհու պատճառով երեխան ականջախեցու սալջարդ է ստացել

Մարտ 06,2012 11:50

Ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կապված 7 օր առաջ թիվ 194 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Միքայելյանին ուսուցչուհիներից մեկի՝ Աստղիկ Կիրակոսյանի կողմից երեխային պատճառած վնասվածքի հետ: Երեխան մանկավարժի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել եւ նրան տրվել էր դատաբժշկի ուղեգիր:

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 5-ին ստացվել է Մուրացան հիվանդանոցային համալիրից ամբուլատոր քարտի քաղվածքը: Այնտեղ տեղեկացվում է, որ Էլեն Միքայելյանը ստուգվել է տեղամասային պոլիկլինիկայում, «կատարվել է նյարդաբանի, ակնաբույժի, քիթկոկորդականջաբանի խորհրդատվություն, ախտորոշվել է հետտրավմատիկ գլխացավ, ձախ ականջախեցու սալջարդ»:

Երեխայի մայրը քիչ առաջ հեռախոսով հայտնեց, որ Էլենը դպրոց չի գնում, երեխան ունի փսխում, սրտխառնոց, գլխացավ, ականջներում խշշոց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031