«Արմավիա» ավիաընկերությունն անժամկետ գործադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:
«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնեց Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից: