Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ ադամանդակուռ կրծքանշանից «Կ»-ն հանելու է

Մարտ 06,2012 11:15

 ՕԵԿ շարքերը վերջերս լքած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանից, ով այժմ համոզված է, որ ՕԵԿն ամենեւին էլ օրինաց երկիր չի կառուցում, 49 ադամանդներով ադամանդապատել ու ոսկեջրել էր ՕԵԿ կրծքանշանը եւ կրում էր ԱԺում, հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել կրծքանշանի ադամանդների հետ։ Նախկին ՕԵԿական Գագիկ Բաղդասարյանը, որպես անկախ պատգամավոր, մասնակցում էր «Ժառանգության» համագումարին, ուստի մի քանի հարց ուղղեցինք նրան։

– Ի՞նչ եք անելու Ձեր ՕԵԿ ադամանդակուռ կրծքանշանը։

 

– Ընդամենը մի «կ» տառ կա, որ պետք է ջնջել էդ կրծքանշանից, ու

ես պատրաստ եմ կրելու, որովհետեւ ես էդ սկզբունքների տեր մարդ եմ՝ համոզված լինելով, որ բոլորս ենք կառուցում օրենքի եւ արդարության երկիր։ Օրինաց երկիր, բայց ոչ այդ կուսակցության մասին է խոսքը եւ ոչ այդ կուսակցության հետ։ Ես պատրաստ եմ համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր մտահոգ են մեր երկրի պայծառ ապագայով։

Թե՞ հնարավոր է այդ ադամանդները մեկ այլ կրծքանշանի վրա տեղափոխեք։

– Իմ համար դա անընդունելի տարբերակ է կես ժամը մեկ ինչ-որ տեղափոխություններ կատարելը։ Ես պատրաստ եմ յուրաքանչյուր էն

քաղաքական միավորման հետ շարունակել իմ քաղաքական գործունեությունը, եթե ինչ-որ բան կարող եմ անել, ովքեր համաձայն են օրինաց երկիր կառուցելու գաղափարի հետ, ոչ թե կուսակցության հետ։

Իսկ օրինակ հնարավո՞ր է «Ժառանգության» հետ կառուցեք այդ Հայաստանը։

– Դե, եթե «Ժառանգությունը» հիմնավորի, եւ ես հասկանամ, որ իրենք էդ ճանապարհով, Էդ ուղիով են գնում, հաստատ ես կմտածեմ: Համենայնդեպս, ես նրանց վարած քաղաքականությունն ԱԺ-ում, դիրքորոշումները, կատարած աշխատանքի արդյունավետությունն իմ աչքով եմ տեսել եւ դրա արդյունավետությունը կարող եմ գնահատել՝ ի տարբերություն մնացած խմբակցությունների։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031