Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է զարմացնել աստղաբաշխական թանկ գնումներ կատարելով:
Հիմա էլ «Չելսիի» սեփականատերը Եվրո-2012-ի շրջանակներում կայանալիք Լեհաստան-Ռուսաստան հանդիպման համար 1,2 միլիոն եվրոյով գնել է Գդանսկի ստադիոնի նախագահական օթյակի տոմսը: Ճիշտ է, այդ տոմս ասածը խիստ պայմանական հասկացություն է: Դրանով Աբրամովիչն այդ օրն իր հետ ստադիոն կարող է բերել 100 հյուրի, որոնց նախագահական VIP օթյակում կկերակրեն ու կխմեցնեն արքայավայել:
Գդանսկը Լեհաստանի ծովային դարպասն է: Իսկ Ռոման Աբրամովիչը շատ է սիրում ճանապարհորդել իր 500 միլիոն եվրո արժողությամբ 162 մետրանոց «Eclips» նավով: Այնպես որ, այդ օրը Գդանսկի բնակիչներն ու հյուրերը տեսնելու շատ բան կունենան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ