Դյուսելդորֆում Կլիչկո-Մորմեկ մենամարտին հեռուստատեսությամբ հետեւած մարզասերներն անկասկած տեսել են, որ ռինգում մարտից առաջ եւ հետո աշխարհի չեմպիոնի գոտիներից մեկը հպարտությամբ ձեռքում պահում էր մի պատանի:
Շատերը, գուցե, մտածել են, թե դա Կլիչկոների բարեկամներից մեկի որդին է: Բայց՝ ոչ: Այդ տղայի անունը Ալեքս Ստաուտ է եւ նա տառապում է անբուժելի մահացու հիվանդությամբ: Ալեքսը վաղուց երազել է ծանոթանալ ուկրաինացի եղբայրների հետ եւ Վլադիմիրը ոչ միայն կատարել է նրա ցանկությունը, այլեւ՝ պատանուն ընդգրկել իր թիմի կազմ:
Հուզիչ եւ ամենայն հարգանքի արժանի քայլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ