Այսօր Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողները Համազգային թատրոնում ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատնաքը: Նրանք բեմադրել էին Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ զանգահարելու» ստեղծագործությունը: Բեմականացրել էր դասախոս Սերգեյ Պետրոսյանը:
«Սա իմ ու ուսանողների աշխատանքն է: Իրականում շատ դժվար է եղել բեմադրել այն»,- ասում է ստեղծագործության բեմադրիչ, Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի դասախոս Նարինե Գրիգորյանը:
Հետաքրքրությունը ներկայացման հանդեպ մեծ էր: Դահլիճում կհանդիպեիք ոչ միայն ոտքի վրա կանգնած մարդկանց, այլ նաև սովորական աթոռներին նստած հանդիսատեսի: Բոլորն, ուշադիր ու լարված հետևելով ընթացքին, սպասում էին դեպքերի հետագա զարգացմանը: Լարվածության նվազում նկատվեց միայն ընդմիջմանը, սակայն այդ ժամանակ էլ հանդիսատեսների մեջ սկսվեց ներկայացման բուռն քննարկումները:
Ներկա էր նաև Վարդան Աճեմյանի անվան Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը: Մեզ հետ զրույցում, նա ասաց, որ թատրոնը առաջին հերթին պետք է հուզի հանդիսատեսին: Նկատել է, որ հանդիսատեսը ներկայացման ընթացքում ամեն ինչի վրա ծիծաղում է. «Մի անգամ էլ տեսնելով մարդկանց ծիծաղը, նայեցի բեմին ու տեսա, որ ոչինչ էլ չկար ծիծաղելու»:
Ապագա դերասան Վարդան Հունանյանին բեմադրությունը շատ էր դուր եկել. «Հատկապես դերասանական վարպետության տեսանկյունից, շատ բան սովորեցի»:
Դերասաններն էլ իր ավագ ընկերներն են: Համոզված է, որ իր մասնագիտական ընտրությունը ճիշտ է:
Արամ Արարատյան