ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց արծիվներ» հ/կ-ն չի ասոցացնում ֆաշիզմի հետ ու այն համարում է պահպանողական կազմակերպություն ու կարեւորում նրանց միակ կարգախոսը: «Կազմակերպության հիմնական կարգախոսը պետությունն է, եւ այս կարգախոսով հնարավոր է՝ պաշտպանեն մեզ»,-ասաց Գ. Սահակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանին գովաբանելու ու սատարելու մասին ֆաշիզմի հետ ասոցացվող «Հայոց արծիվներ» հ/կ առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունները չե՞ն վնասի ԵԺԿ դիտորդ անդամ ՀՀԿ-ին:
Գ. Սահակյանը՝ ֆաշիզմի ու Խ. Ասրյանի մասին խոսակցությունները համարեց անհիմն ու հիշեց 90-ականները.« Ինձ հիշեցրիք 90-ականները,երբ մենք ակտիվորեն խոսում էինք պետության մասին, մեզ էլ էին փորձում նմանեցնել ֆաշիզմի հետ, բայց վստահեցնում եմ, որ Ասրյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի ֆաշիստական զգացողությունների հետ»:
Պարոն Սահակյանի խոսքերով, ԵԺԿ-ն պահպանողական կուսակցության համախումբ է ու գործունեության ընդերքում ազգային արժեքներն են. «Բացի դրանից էլ հասարակական կազամկերպությունը կարող է լրիվ այլ դավանանք ունենալ, «Հայոց արծիվները» ոչ թե հանրապետական կուսակցության անդամ են, այլ հասարակական կազմակերպություն, իսկ յուրաքանչյուր հայ քաղաքացի արժեքավորում է իր ազգն ու պետությունը, պետություն են ստեղծել, որ լուծեն իրենց ազգային խնդիրները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև