Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգել են, որ իրեն մեղավոր ճանաչի

Մարտ 05,2012 20:42

Աջափնյակ վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում էր մարտի 1-ի գործով նախկինում դատապարտված Ֆելիքս Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Գեւորգյանը 2011-ի ընթացքում Երեւանի տարբեր հատվածներից գողացել է մետաղյա մալուխներ, էլեկտրական շարժիչներ եւ այլ գույք։ Ֆելիքս Գեւորգյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության ժամանակ իրեն խոշտանգել են եւ ստիպել իր վրա վերցնել 2008-ի մարտի մեկի սպանություններից մեկը։

«Գողության մասին խոսք չի եղել։ Տարան բաժին, ասացին պատմիր՝ 2008-ի մարտի մեկին որտե՞ղ ես եղել եւ ի՞նչ ես արել։ Հետո ասացին՝ սպանություններից մեկը վրեդ վերցրու, թե չէ ավելի վատ ա լինելու»,- հայտարարեց Ֆելիքս Գեւորգյանը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031