Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են 407 մլն 413 հազար ՀՀ դրամ հափշտակած խարդախին (ֆոտոշարք)

Մարտ 05,2012 20:32
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին մի քաղաքացու։

Ինչպես ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնավորությունը «Գապբնակշին» և «Նարեկ–Դավիթ» ՍՊԸ–ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանն է, ում ոստիկանները Կենտրոնականի բաժին բերման ենթարկելուց դիմակավորված էին և զինված ժամանակակից տեխնիկայով։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նրան դիմակավորված են բերման ենթարկել այն բանի համար, որ նրա կողմից կատարվել էր չափազանց լուրջ հանցագործություն։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով։ Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից այս տարվա փետրվարի 9-ից գտնվում էր հետախուզման մեջ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նա խարդախության եղանակով մեծ թվով քաղաքացիներից հափշտակել է 407 մլն 413 հազար ՀՀ դրամ։ Քաղաքացիներից նա գումարը հափշտակել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի և Բյուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով։ Բաժնի բակում հավաքված մի քանի քաղաքացիներ Գ. Շամշյանին պատմում էին, որ «նենց պրոֆեսիոնալ ձևով է խաբել մեզ ու էնքան խոշոր գումար է հափշտակել, որ չէինք հավատում, թե ոստիկանները կբռնեին։ Նույնիսկ մտածում էինք, որ բռնվելուց հետո ոստիկաններին փող կտա եւ գումարով կպլստա, բայց լավ էր, բանը դրան չհասավ»։

Քիչ առաջ Գ. Պապոյանը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այս խարդախությունը կարելի է դասել վերջին տաս տարիների ընթացքում ոստիկանության կողմից բացահայտված ամենակլասիկ խարդախությունների շարքին, իսկ նրա զոհերի մեջ, ըստ ֆոտոլրագրողի, կան նաև հանրությանը հայտնի անուններ, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, ֆոտոլրագրողը չի հայտնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031