Լրահոս
Օրվա լրահոսը

Մոր գերեզմանի վրա ինքնասպան եղած դատախազին սպանե՞լ են (ձայնագրություն)

Մարտ 05,2012 19:38

Հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու մեջ  մեղադրվող Աշոտ Չտրկյանի հարազատներն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ վիճում էին անվտանգության աշխատակիցների հետ՝ պնդելով, որ բենզին են լցնելու, թե իրենց, թե անվտանգության աշխատակիցների վրա:

VOICE002

«Դատում են ամեղ մարդուն, որին օժանդակության մեջ են մեղադրում, ինքը բացարձակ մեղավոր չէ, ասում են, որ 300 դոլար է փոխանցել ու համակարգիչ է տրամադրել, բայց դատական պրոցեսի ժամանակ պարզվեց , որ փոխանցողը Հովո անունով վկա է եղել, որը վկայություն տվեց,  բայց դատախազը հաշվի չի առնում, համակարգիչը տրամադրել է ընկերոջը, որը ուզում էր Վանաձորում գտնվող  կնոջ հետ խոսել»,- պատմում էր Աշոտ Չտրկյանի զոքանչը: Նրա խոսքերով` պահանջել է դատական լսումներին իսկական մեղավորներին բերեն դատարան, բայց չեն բերում: Մեր զրուցակիցներից մեկն էլ հարցրեց, թե արդյոք դատախազի, որը վերջերս  մոր գերեզմանի վրա ինքնասպան  էր եղել, ինքնասպանությունը սպանություն չէր՝ գործը կոծկելու համար. «Ու անմեղ մարդկանց են դատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031