Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17.30-ի սահմաններում Գավառ քաղաքում՝ Սայադյան փողոցի 91 շենքի ոստիկանության Գավառի բաժնի դիմաց, իրար են բախվել «ՎԱԶ 2108» մակնիշի 68 ՕԼ 763 համարանիշի և «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 24 ՍՕ 541 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գավառի հիվանդանոց է տեղափոխվել Նորադուզ գյուղի բնակիչ 25-ամյա Սենիկ Նադարյանը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Մարզպետ Վարդանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում, իսկ վթարված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվելու են ոստիկանության Գավառի բաժնի տուգանային հրապարակ։