Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Սարգսյանի ամուսինը դատարանում այսօր ցուցմունք տվեց (ձայնագրություն)

Մարտ 05,2012 18:55

«Այսօրվա դրությամբ, որեւէ էական ապացույց չկա, որ այդ արարքը կատարել է Կարեն Արայանը, քանի որ այն տեխնիկայի միջոցով է արվել ու 21-րդ դարում հեշտ է ապացուցել, որ համակարգչից  է տարածվել, ճշտել կոնկրետ տվյալ էլեկտրոնային հասցեն կամ էջը պատկանու՞մ է Կարենին, թե՝ ոչ»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով հերթական դռնփակ դատաքննությունից  հետո, ասաց դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի իրավապաշտպան Արթուր Ղարիբյանը:

Այսօր դատարանում գործի վերաբերյալ ցուցմունք տվեց նաեւ դերասանուհու ամուսինը ՝ Ղազար Ավետիսյանը, որը դատաքննության ավարտից հետո հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Կ. Արայանի փաստաբանն էլ ասաց, որ այսօր երեք վկաներ են հարցաքննվել, իսկ նախաքննության ժամանակ վկաների թիվն ավելի մեծ է եղել. «Հարցաքննվել են Հովհաննես Խաչատրյանը, Համլետ Համբարձումյանը եւ Դավիթ Աբգարյանը, որը տաքսու վարորդ է , Համլետը՝ կինոռեժիսոր, Դավիթը՝ Կարենի մանկության ընկերը: Դատական վիճաբանությունների փուլում ամեն ինչ կասեմ, հիմա ոչինչ չեմ կարող ասել»:

VOICE003

Փաստաբանն ասաց, որ գործով նախատեսված է  դեռ 10-ից ավելի վկաների հարցաքննություն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 21-ին, ժամը 3-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031