Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանը բաժին է բերել երկու հոգու դանակահարած անչափահաս եղբորը

Մարտ 05,2012 18:06

Մարտի 4-ին ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, Իջեւան քաղաքում 17- ամյա Մհեր Օթարյանը դանակի հարվածներ է հասցրել Սուրեն Օթարյանին եւ Արման Պետրոսյանին: Վերջիններս չափահաս երիտասարդներ են: Մեր տեղեկություններով` երիտասարդների ստացած վերքերը ծանր չեն, նրանք բժշկական օգնություն ստանալով` Իջեւանի հիվանդանոցից դուրս են գրվել: Դանակահարված Սուրեն Օթարյանի եւ դանակահարողի հայրը հորեղբոր որդիներ են: Ուշագրավ է, որ Մհեր Օթարյանին ոստիկանության բաժին է բերել նրա հարազատ եղբայրը` Իջեւանի բաժնի անչափահասների գծով տեսուչ Թաթուլ Օթարյանը:

Մհեր Օթարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Մեր տվյալներով` դանակահարության պատճառը դպրոցական աղջկա պատճառով ծագած վեճն է: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժինը նյութեր է նախապատրաստում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031