Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչ անել քնելուց առաջ

Մարտ 05,2012 17:45

Ըստ Daily Mail-ի՝ Bedeck ընկերությունը հարցում է անցկացրել 2000 մարդու շրջանում, պարզելու համար, թե ինչ են անում մարդիկ քնելուց երկու ժամ առաջ: Հարցումների արդյունքները ցուց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը նախքան քնելը՝ գրեթե մեկ ժամ անցկացնում է հեռուստացույց նայելով:

Bedeck ընկերության ներկայացուցչի խոսքով, լավ քնի համար կարեւոր է, որ դրանից առաջ երկու ժամ շարունակ գրեթե ոչնչով չզբաղվել: Նրանք, ովքեր ամենալավ գիշերային քունն են ունենում, երեկոյան ժամը 9-10-ին՝ խմում են իրենց վերջին բաժակ թեյը, այնուհետեւ գնում քնելու:

Ըստ հարցման մասնակիցների մեկ երրորդի՝ լավ քնելուն օգնում է նաեւ քուն մտնելուց առաջ որոշ ժամանակ գիշերազգեստով հանգստանալը:

Հոգեբան Լիլիթ Սարգսյանի կարծիքով էլ, եթե նման մի հարցում Հայաստանում անցկացվեր, ապա հաստատ հարցված քաղաքացիների մեծամասնությունն, առանց տարիքային սահմանափակման, կպատասխաներ, որ քնելուց երկու ժամ առաջ համակարգչի առջեւ նստած է եղել. «Ավելի ճիշտ՝ կասեն, որ համակարգչից մի կերպ պոկվելով են անկողին մտել. ցավալի է, բայց շատ երիտասարդներ չգիտակցելով, թե ինչ վնաս են հասցնում իրենց առողջությանը, անգամ անկողնում պառկած են համակարգչից օգտվում: Քնում ու արթնանում են համակարգչի հետ միասին, չնայած այս դեպքում ասել թե քնում են, սխալ կլինի: Քանի որ համակարգչից կառչածները սովորաբար տառապում են անքնությամբ, կամ էլ՝ անհանգիստ քուն են ունենում: Իսկ հանգիստ քուն ունենալու համար, առնվազն մի քանի ժամ առաջ պետք է զերծ մնալ ամեն տեսակ տեխնիկայից, ուղղակի հանգստանալ հաճելի երաժշտություն լսելով, ընտանիքի անդամների, սիրելիների հետ զրուցելով, կարճ ասած՝ ինտիմ մթնոլորտում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031