Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 4-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ՊԲ 00-006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ ձևով խախտելով երթևեկության կանոնները, Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում՝ հանդիպակաց գոտում, հետիոտնի համար նախատեսված «զեբրերի» վրա։ Այդ ընթացքում Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն անցնում էին ավտոմեքենայի մոտով, սակայն, չգիտես ինչու, չէին փորձում օրինախախտ վարորդի նկատմամբ վարչական արձանագրություն (ակտ) կազմել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներից ինչ–որ գեներալի։ Երևի այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Գայի տղերքի դուխը չհերիքեց» տուգանել վարորդին կամ տուգանային հրապարակ տեղափոխել ավտոմեքենան։
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ եթե «շարքային քաղաքացին նման կոպիտ խախտում իրեն թույլ տար, ապա մի ամբողջ գումարտակի աշխատակիցներ, իրար հերթ չտալով, ակտ կգրեին»։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ