Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիմոնյանների անապահով ընտանիքին վառելափայտ ու լվացքի մեքենա են նվիրել

Մարտ 05,2012 17:31

Aravot.am-ում «Հայ ձմեռ պապ» նախաձեռնության շրջանակներում հրապարակված   «Փլված տանն անչափահասներ են մեծանում» հոդվածում պատմվող Սիմոնյանների ընտանիքի սոցիալական ծանր պայմանները հուզել են Շաբոյան ազգանունով մի երիտասարդ զույգի: Նրանք Սիմոնյանների ընտանիքին վառելափայտ են ուղարկել, քանի որ տան տերը՝ Ալիկն ասում էր, որ ստիպված ջարդել-վառել էր հին պահարանը ու պատկերացում չուներ, թե ինչ է անելու հետո: Նշենք, որ նա անընդհատ փորձում է աշխատանք գտնել, չի կարողանում: Նա անգամ արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն՝ ապարդյուն, ոչ մի դրամ չի կարողացել հետ գցել։ Ուժեղ, մարզված մարդ է, ժամանակին Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ է եղել: Որոշ ժամանակ թիկնապահ է աշխատել, բանվորություն է արել ու չի խորշում ոչ մի գործից:

Հիշեցնենք, որ մենք ներկայացրել էինք, որ այս ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում։ Բացի այդ, նրանց 3 սենյականոց տան միայն մեկ սենյակն է բնակելի, որի պատերը հազիվ են կանգուն մնում, տան մնացած հատվածը փլվել է։ Սիմոնյանների 4 անչափահաս երեխաների մայրը, զրկված լինելով կոմունալ հարմարություններից, բակում սառը ջրով է երեխաների հագուստը լվանում։ Հոդվածում գրել էինք, որ նա երազում է լվացքի մեքենա գնել։ ՙՀայ Ձմեռ պապ՚ բարեգործական հիմնադրամը երեկ նրանց ավտոմատ լվացքի մեքենա նվիրեց։

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031