Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը “խորտակվելու սովորություն” ունի, ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը

Մարտ 05,2012 17:13

 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ “պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին “խորտակված” անվանելու համար:

Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է այսօր՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, որի ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանին “խորտակված նավ” էր անվանել:
«Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին՝ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել՝ ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, եւ դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ “խորտակման” մասին կարող է այստեղ խոսք գնալ՝ պարզ չէ:

Սակայն այդ միանգամայն անհաջող տեր-պետրոսյանական փոխաբերությունը ուղղակի պահանջում է նոր գործածում՝ հաշվի առնելով դրա հեղինակի անձը: Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այդ փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես “խորտակվելու” սովորություն ունի: Նա “խորտակվել է” 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական “հատակ” իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա “խորտակված” վիճակում էր գտնվում ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ “խորտակվեց” 2008-ին. սկզբում նախագահական ընտրություններում, իսկ ապա քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն “խորտակվելու” տեղ էլ չկա, նա արդեն վաղուց “հատակին է”:

Մի խոսքով, ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», – ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Photo: Վիկտոր Սողոմոնյանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031