Ներկայումս ամենաքննարկվող թեմաներից են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին վերաբերող և դրա ընդունումից բխող հարցերը: Հայտնի է, որ օրենքի նախագիծը մարտի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից: Մամուլը և էլեկտրոնային ԶԼՄ-ները լի են բազում նյութերով, որոնց մեծամասնությունն արտացոլում է բացասական վերաբերմունք օրենքի ընդունման մասին: Ընդդիմության և ընդհանրապես ՀՀ-ում գործող կուսակցությունների մեծամասնության կողմից լուրջ դիմադրություն կա օրենքի` ներկա տեսքով ընդունման առթիվ: Ընդդիմության պատճառաբանությամբ` իշխանությունը ցանկանում է օրենքն ընդունել ներկա տեսքով, որպեսզի ապահովագրի իրեն, քանի որ օրենքը ենթադրում է բանակի մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին:
Aravot.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձեց պարզել` այս կապակցությամբ ի°նչ են մտածում մեր քաղաքացիները: Նշենք, որ հարցմանը մասնակցած բոլոր անձինք միաձայն բացասական էին համարում բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին: Նրանց մեծամասնության բնորոշմամբ` դա կլինի զավակին հոր դեմ դուրս բերել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ