Երեկ թալանել են երգահան Ռուբեն Հախվերդյանի Վանահովիտ գյուղում գտնվող տունը։
Երգահանը Ա1+-ին տեղեկացրեց, որ բնակարանից տարել են «մի հատ տելեվիզր, պատի ժամացույց, ափսե-մափսե»։
Հայտնի «Ինձ մի փնտրիր ոստիկան» երգի հեղինակի ամառանոցում այժմ քննչական աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը։ «Ես իրանց ասի՝ գուցե բան չանե՞ք, բայց դե որ բռնեն (գողերին-խմբ), իրանց վրա պլյուս ա գրվում»,-նկատեց «Շներն ու պոետները» երգի հեղինակը, ավելացնելով, որ իր տանը «քննչական» աշխատանքներ են իրականացնում նաեւ շները։
Ինքը՝ պարոն Հախվերդյանը ոստիկանություն չի դիմել եւ ոչ մի բողոք չի ներկայացրել, ոստիկանություն դիմել է ամառանոցի պահակը։
Կարդացեք նաև
Հախվերդյանը ենթադրում է, որ թալանողները «մոտակա գյուղերի երեխաներն են. մի բանը պակաս ա եղել տղերքի»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ