Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը սրտնեղում է, թե ինչու են ՀԱԿ-ի ասածներին հավատում, իրենց ասածներին` ոչ

Մարտ 05,2012 16:18

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը «Հայացք» ակումբում իր այսօրվա ասուլիսում ՀԱԿ-ին համեմատեց «Տիտանիկ»-ի հետ, որն աչքի էր ընկնում շքեղությամբ, սակայն վատ նավավարի պատճառով խորտակվեց: Նա թերահավատություն հայտնեց՝ հակառակ բոլոր հարցումների արդյունքների, որ ՀԱԿ-ը կարող է հայտնվել խորհրդարանում: Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ի շանսերը, որ կային երկու տարի առաջ, այսօր երկու անգամ նվազել են: Ըստ պատգամավորի` այս կարծիքն իր մոտ ձևավորվել է` դատելով ՀԱԿ-ի առաջնորդի ելույթներից, ՀԱԿ հանրահավաքներին հասարակության մասնակցության նվազումից, ՀԱԿ-ից հեռացած կուսակցություններից և այս կառույցի ներսում գոյություն ունեցող անհամաձայնություններից:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև վստահեցրեց, որ ՀՀԿ-ն «այլևս այն միամիտը չէ, որ ենթարկվի ՀԱԿի պրովոկացիաներին»: Aravot.am-ի հարցին` այդ ե°րբ է ՀՀԿ-ն միամիտ եղել, պարոն Սահակյանը պատասխանեց. «Դա ես ասում եմ կեսկատակ: Ուղղակի այժմ մենք ունենք այն ներուժը, կազմակերպչական այն մեխամիզմները, գործողությունների պլանը, որ թույլ չտանք ՀԱԿին ստվեր գցել հետընտրական պրոցեսների վրա: Իսկ նախկինում, երբ հանրահավաքներն ակտիվ փուլում էին, շեշտադրումներն այլ էին: Շատ էին արհեստական խնդիրներ առաջ քաշվում կախված այն բանի հետ, թե ճանապարհների փակ լինելու պատճառով մարզաբնակ հայրենակիցները չեն կարողանում մասնակցել ՀԱԿ հանրահավաքներին: Բայց հիմա այդպես չէ»: Մեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի «պատվին էլ» ճանապարհները փակվեցին, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ձեզ կարող եմ հավաստիացնել , որ որևէ ճանապարհ փակ չի եղել այս անգամ, ես ինքս եկել եմ: Այդ ինչպե°ս է, որ ՀԱԿը մի բան ասում է, դուք բոլորդ հավատում եք, մենք ասում ենք ` չեք հավատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031