Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել Գլխավոր քարտուղարին Խոջալուի դեպքերի մասին

Մարտ 05,2012 15:33

Համաձայն Միացյալ Նահանգներում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը  2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին , ուր մանավորապես ասվում է.

Ափսոսանքով նշում եմ, որ 1992 թվականին Խոջալու գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչը  կրկին նախաձեռնել և  տարածել է կեղծ ապատեղեկատվություն, որը մոլորության մեջ է գցում:  Այդ պատվիրակությունը բազմիցս հանդես է եկել հակահայկական քարոզչությամբ և նշված դեպքերի կապակցությամբ կեղծ հայտարարություններ է արել ադրբեջանական իշխանությունների անունից:

Միանգամայն տեղին կլիներ հիշեցնել այն մասին, որ միջազգային հանրությունը, այդ թվում` մարդու իրավունքների Եվրապական դատարանը  և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր կասկածանքով են վերաբերվել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի կառավարության  վարկածին:

Հայաստանը հավաստում է իր դիրքորոշումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացը, ամեն ինչից բացի, կախված է  հանդուրժողականությունից  և  ատելության խորացմանն ուղղված քարոզչության բացառումից: Այդ տեսակետից ադրբեջանական նախաձեռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը խնդրել է Գլխավոր քարտուղարին տարածել իր նամակը և նրան կից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նամակի` որպես Գլխավոր ասամբլեայի օրակարգի 35-րդ և 39-րդ կետերի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ և որպես Անվտանգության խորհրդի փաստաթղթեր:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031