Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները արդար եւ թափանցիկ չեն համարում ռուսաստանյան ընտրությունները

Մարտ 05,2012 15:28

Ռուսաստանյան նախագահական ընտրություններին հետեւած ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները չեն կարծում, որ ընտրությունները արդար եւ թափանցիկ են անցել:

«Ռուսաստանյան իշխանությունները հավասար պայմաններ չէին ստեղծել բոլոր թեկնածուների համար, չկար իրական մրցակցությունը, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցրեց նրան, որ հաղթողը նախօրոք հայտնի էր», – հայտարարել են միջազգային դիտորդները:

Միաժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Թինի Քոքսը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նշել է, որ այս ընտրությունները ավելի լավ են անցել, քան դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրությունները:

Միջազգային դիտորդները կոչ են արել մանրամասն ուսումնասիրել ընտրախախտումների դեպքերը:

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ձայների 64 տոկոսով հաղթել է Վլադիմիր Պուտինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031