Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը` «արեւածագ Սերժ Սարգսյանի» եւ բնության այլ երեւույթների մասին (Տեսանյութ)

Մարտ 05,2012 15:22

«Հայոց արծիվների» երեկվա հավաքը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին մտահոգվելու տեղիք է տվել ոչ միայն հոգեբանական առումով, այլեւ առհասարակ: Aravot.am-ը հետաքրքրվեց, գուցե պարոն Սաֆարյանը կիսո՞ւմ է այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանը արեւածագն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը` մայրամուտը, եւ ի՞նչ երեւույթ է այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը. «Ես չգիտեմ՝ որն է մայրամուտը, որն է արեւածագը, որովհետեւ մեր երկրին վաղուց նման հիմարություններով զրկել են թեմայրամուտից, թեարեւածագից, այնպես որ, ուղղակի զավեշտ է»:

Ինչ վերաբերում է երեկվա «արծվային» հավաքին, ապա Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ` «Ես ճիշտն ասած մի քիչ դժվար եմ պատկերացնում այս լուսավորյալ դարում նման պսիխոզային վիճակներ եւ նման անհեթեթ ակցիաներ` ընդամենը ուղղված 1 հայտարարության դեմ, որը կարելի է վիճարկել հոդվածներով, ասուլիսներով, ոչ ամենեւին հանրապետությունից բերման ենթարկելով ամենատարբեր մարզերի եիտասարդություն: Որքան էլ սոցիալական ցանցերում կատակենք, խոսենք, երեւույթը մտահգիչ է, որովհտեւ ըստ էության ֆաշիզմի էլեմենտների համադրությամբ, Հիտլերի ժեստիկուլյացիայի կրկնօրինակմամբ` մենք կարող ենք ուղղակի կանգնել լուրջ փաստի առջեւ: Ինձ համար զարմանալի է Հանրապետական կուսակցության լռությունն այս ամենին: Տեսանելի է,որ նորից սկսվել է միտինգների պատերազմը` որպես մկանների ցուցադրության քայլ: Իշխանությունը կարող է այնքան անխոհեմ գտնվել, որ ընդդիմության միտինգներին պատասխանի իր կողմից կազմակերպված միտինգներով: Սա զավեշտալի է եւ վտանգավոր, որովհետեւ մենք նման զարգացումներ ունեցել ենք 2008-ին եւ տեսել ենք, թե դրանք ինչպես են ավարտվում: Առավել եւս, երբ այդ միտինգներում գերակշռում է ատելության հռետորաբանությունը: Այս պարագայում ինձ համար անհասկանալի է այն լռությունը, որը տիրում է ՀՀԿի կողմից` այս ակցիայի վերաբերյալ»:

Մեր հարցին` կարծում եք ՀՀԿ-ն իրենց չի՞ սատարել` պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ակնհայտորեն իրենց դուր է  գալիս, որ քաղաքական դաշտից ինչոր մեկը սատարում է իրենց եւ իրենց նախագահին: Բայց քանի որ դա լուրջ բան չէ, մենք գործ ունեք ավելի շատ թատերականացված ներկայացումների հետ եւ ոչ իրական, ռեալ աջակցության, ապա սա պետք է լուրջ մտածելու տեղիք տա ՀՀԿին: Տվյալ դեպքում սա անլուրջ բեմականացում է, որը կարող է ունենալ շատ լուրջ հետեւանքներ երկրում ընդհանուր քաղաքական մթնոլորտի եւ նաեւ հետագա զարգացումների առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031