Լրահոս
Օրվա լրահոսը

Զինկոմիսարիատի ցուցանակ՝ մոլոկանների համար

Մարտ 05,2012 14:43

Դիլիջանի զինկոմիսարիատի մուտքի մոտ տեղադրված են հիմնարկի հայերեն եւ ռուսերեն լեզուներով ցուցանակներ: Քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող հինգհարկանի շինության առաջին հարկում տեղակայված զինկոմիսարիատի մուտքի ապակուն փակցված հայտարարությունը զգուշացնում է. «Զինկոմիսարիատ բջջային հեռախոսներով մուտքը խստիվ արգելվում է»: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցի զինկոմիսարիատ: Դիլիջանի զինկոմ, մայոր Գնել Ափինյանի մոտ ինձ ուղեկցող ենթասպան պահանջեց անջատել բջջային հեռախոսս: Զինկոմ Ափինյանն ասաց,որ զինկոմիսարիատի տարածքում բջջային հեռախոսներ անջատելու հրամանը տրված է պաշտպանության նախարարի կողմից: Ցանկացա տեսնել այդ հրամանը, որովհետեւ հետաքրքիր էր` հրամանում գրված է ընդհանրապես բջջայիններով զինկոմիսարիատ մտնելու արգելքի՞, թե՞ զինվորական այդ հիմնարկ մտնելիս բջջային հեռախոսն անջատելու պահանջի մասին: Սակայն զինկոմ Ափինյանը նախարարի հրամանը չտրամադրեց, ասելով, որ այն գաղտնի է:

-Ինչո՞ւ մուտքին, ռուսերենից զատ, անգլերեն ցուցանակ չեք տեղադրել, չէ՞ որ անգլերենը միջազգային լեզու է:
Դիլիջանում մոլոկաններ շատ կան, դրա համար էլ ռուսերեն ցուցանակ ենք տեղադրել,- պատասխանեց զինկոմը:

Մայորի աշխատասենյակում գտնվող, զինկոմիսարիատի աշխատակից մի սպա էլ հավելեց,որ Դիլիջան քաղաքի բնակչության 17 տոկոսը ռուսախոս է :

Դիլիջանի քաղաքապետարանից ճշտեցի, որ անցյալ տարվա մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 19 600 մարդ: Քաղաքի ռուսախոս բնակիչները`մ ոլոկանները, ուկրաինացիները, ասորիները, հույները միասին 1000 հոգուց էլ պակաս են: Արժե՞ր նրանց համար ոռւսերեն ցուցանակ տեղադրել, այդ հարցը օրենքով չի կարգավորվո՞ւմ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031