Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադառնալով Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ հանդիպումներում մեր թիմի կազմի ընտրության մասին հարցին, հայտարարեց. «Մենք նախապես որոշել էինք հիմնական կազմը դաշտ դուրս բերել երկրորդ խաղում՝ անկախ, դա Սերբիա՞ն կլիներ, թե՞ Կանադան: Միջազգայնորեն գործող օրենքներով հավաքականների ընկերական հանդիպումներին հրավիրվող ֆուտբոլիստներին ակումբները բաց են թողնում 48 ժամ առաջ: Իսկ մեր հիմնական կազմի բավականին թվով ֆուտբոլիստներ հանդես են գալիս եվրոպական առաջատար ակումբներում եւ Կիպրոսում մեզ միացան մի քիչ ուշացումով: Այնպես որ, նրանց հանգստանալու հնարավորություն էր պետք ընձեռել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ